Սպասարկման կազմակերպում մասնագիտության ուսանողները այցելեցին Sevan, Tufenkyan Avan Marag Tsapatagh Hotel

Սպասարկման կազմակերպում մասնագիտության ուսանողները այցելեցին Sevan, Tufenkyan Avan Marag Tsapatagh Hotel
Պրակտիկայի շրջանակում «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները այցելեցին Sevan, Tufenkyan Avan Marag Tsapatagh Hotel՝ տեղում ծանոթանալու հյուրանոցային և ռեստորանային ոլորտի աշխատանքային գործընթացներին։
Այցի ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին հյուրերի ընդունման և սպասարկման փուլերը, հյուրանոցի տարբեր բաժինների աշխատանքը, ռեստորանային սպասարկման առանձնահատկությունները, ինչպես նաև թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության կարևորությունը ծառայությունների ոլորտում։
Գործնական միջավայրում անցկացված այս այցը ուսանողներին հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել ոլորտի պահանջները, մասնագիտական պատասխանատվությունը և սպասարկման մշակույթի կարևոր դերը ժամանակակից կազմակերպություններում։