ՎԲՀՔ-ում մեզ տալիս են այնպիսի գիտելիքներ, որի շնորհիվ մենք կարող ենք դառնալ ապագա լավագույն մասնագետներ։ Ուսանողական կյանքս քոլեջում անցնում է բավականին հետաքրքիր և ջերմ միջավայրում։Այստեղ ես սովորեցի լինել ավելի պատասխանատու ուսման և հոգատար իմ ընկերների նկատմամբ !
Ծանոթանալ մեզ հետ
Ողջու՜յն, մենք ՎԲՀՔ–ն ենք։ Ուզում ես ծանոթանալ, ուրեմն՝ գնացինք։
Մենք միջին մասնագիտական կրթական հաստատություն ենք, որը ունի բժշկա–հումանիտար թեքում։ Մեր թիմը բաղկացած է ուսանողներից, քոլեջի աշխատակազմից, դասախոսական կազմից։ Մեզ մոտ գործում է 6 բաժիններ, որոնցից 3-ը բժշկական թեքում ունեն՝
- Քույրական գործ
- Դեղագործություն
- Բուժական կոսմետոլոգիա
- Ատամնատեխնիկական գործ
- Սպասարկման կազմակերպում
- Զբոսաշրջություն
Մեզ մոտ սովորելու դեպքում ՝ դու կստանաս ոչ միայն գիտելիք, այլ նաև փորձ՝ այն պրակտիկ կիրառելու համար։ Մեր հարուստ պատմությունը մեր արժեքների հիմքն է, որը ապացուցել ենք գործով, հակված լինելով կրքոտ ցանկությամբ՝ լինելու լավագույնը։
Հիշեցնենք որ տալիս ենք ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ դիպլոմ !
Դե՛, ինչ միացի՛ր մեզ, քո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համար, քո ՎԲՀՔ–ն ավելի լավը դարձնելու համար։
Դու կարևոր ես մեզ համար
Քոլեջի հիմնադրման մասին
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այուհետ՝ ՎԲՀՔ) հիմնադրել է Նիկողոս Գևորգի Գասպարյանը 2012թ. օգոստոսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ 2014թ. օգոստոսի 22-ին ՎԲՀՔ-ը վերաձևակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
2020թ. դեկտեմբերի 24-ին ՎԲՀՔ-ը ստացավ ինստուցիոնալ հավատարմագիր, որի արդյունքում 2020թ.-ից շրջանավարտներն ստացան պետական նմուշի դիպլոմ։
Հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Նիկողոս Գևորգի Գասպարյան