Պրակտիկայի շրջանակում «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները այցելեցին Sevan, Tufenkyan Avan Marag Tsapatagh Hotel՝ տեղում ծանոթանալու հյուրանոցային և ռեստորանային ոլորտի աշխատանքային գործընթացներին։
Այցի ընթացքում ուսանողները ուսումնասիրեցին հյուրերի ընդունման և սպասարկման փուլերը, հյուրանոցի տարբեր բաժինների աշխատանքը, ռեստորանային սպասարկման առանձնահատկությունները, ինչպես նաև թիմային աշխատանքի և արդյունավետ հաղորդակցության կարևորությունը ծառայությունների ոլորտում։
Գործնական միջավայրում անցկացված այս այցը ուսանողներին հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել ոլորտի պահանջները, մասնագիտական պատասխանատվությունը և սպասարկման մշակույթի կարևոր դերը ժամանակակից կազմակերպություններում։














