Յուրաքանչյուրը իրականությունը ընկալում է յուրովի 👀

Յուրաքանչյուրը իրականությունը ընկալում է յուրովի 👀
Յուրաքանչյուրը իրականությունը ընկալում է յուրովի 👀
Մարդու հոգեկան աշխարհը ձևավորվում է զգայության և ընկալման բարդ համակարգում։ Մենք տեսնում ենք միևնույն երևույթը, սակայն յուրաքանչյուրս այն ապրում ենք տարբեր կերպ։ Սա է անհատական ընկալման ուժը՝ սուբյեկտիվ աշխարհը, որն ազդում է մեր վերաբերմունքի, ընտրությունների և հիշողությունների վրա։
Սրա մասին էր վերջերս քոլեջում կազմակերպված միջոցառումը՝ «Հոգեբանություն» առարկայից։ Այսօր ավելի քան երբևէ կարևոր է ճանաչել ու հասկանալ մեր ընկալումների տարբերությունները, սովորել ուղղորդել ուշադրությունը դրականի վրա և զարգացնել զգայության ու գիտակցության ներդաշնակ աշխատանքը: