🥁Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, տարվա «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է։

🥁Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, տարվա «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է։
🥁Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն։ Տարվա «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության մեկնարկը տրված է։ Սիրելի ուսանողներ դուք արդեն կարող եք ներկայացնել ձեր դիմումը և դառնալ քոլեջի տարվա լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթողը և ստանալ ձեր մրցանակը🎁։
🏆Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել բոլոր այն ուսանողները, ովքեր առնվազն 2 կիսամյակ հանդիսացել են քոլեջի ուսանող, վերջին մեկ կիսամյաի ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն, ինչպես նաև ունեն սույն ստորև նշված ձեռքբերումները: Մրցանակաբաշխությանը մասնակցելու (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը:
Թեկնածուների առաջադրումն իրականացվում է համապատասխան հայտերի միջոցով` թղթային ձևաչափով (հայտի ձևը կարող են վերցնել ուսումնական մասից), որը ներկայացվում է քոլեջի ուսումնական մաս: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը համարվում է մայիսի 21-ը ներառյալ։
❗️«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի լավագույն ուսանող» մրցանակակիր որոշելու համար դիտարկվում են ուսանողի հետևյալ ձեռքբերումները.
✅առաջադիմություն,
✅ներգրավվածություն հետազոտական(ռեֆերակտիվ) աշխատանքներում,
✅մասնակցություն ներքոլեջային կյանքին,
✅քոլեջից դուրս ակտիվություն` մշակույթի, սպորտի, արվեստի և այլ ոլորտներում հաջողություններ:
Մրցանակաբաշխության մասնակիցն հայտին կից կարող են ներկայացվել հետևյալ փաստաթղթերը.
📎պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր),
📎ուսանողական խորհրդի նախագահի բնութագիր,
📎տպագրված հետազոտական(ռեֆերատիվ) աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
📎քոլեջից դուրս ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան),
📎այլ փաստաթղթեր և նյութեր, որոնք լավագույնս կներկայացնեն մրցանակաբաշխությանը մասնակից ուսանողի ձեռքբերումները:
Ներկայացված բնութագրերը և այլ փաստաթղթերը պետք է հստակ և հնարավորինս մանրամասն ներկայացնեն ուսանողի ձեռքբերումները: