🙌 ՎԲՀՔ-ում հյուրընկալեցինք Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտներին՝ մասնագիտական կողմնորոշման շրջանակում

Հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացվեց քոլեջի գործունեությունը, կրթական միջավայրը և ուսանողական կյանքը։ Նրանք հնարավորություն ունեցան ավելի մոտիկից ծանոթանալ քոլեջում գործող «Տուրիզմ» և «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտություններին, ինչպես նաև տեղեկանալ այդ ոլորտներում կրթության և հետագա մասնագիտական հնարավորությունների մասին։
Այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ օգնում են երիտասարդներին ավելի գիտակցված ընտրել իրենց ապագա մասնագիտությունը և պատկերացնել իրենց կրթական ուղին։
Շնորհակալ ենք Ակունք գյուղի դպրոցի աշակերտներին և պատասխանատուներին իրենց հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։