📜Ս/թ. մարտի 19-ին ՎԲՀՔ-ի «9 ամյա» բաժնի ուսանողներ ներկայացրեցին Սայաթ-Նովայի կենսագրությանը նվիրված բաց-դաս:

📜Ս/թ. մարտի 19-ին ՎԲՀՔ-ի «9 ամյա» բաժնի ուսանողներ ներկայացրեցին Սայաթ-Նովայի կենսագրությանը նվիրված բաց-դաս:
📜Ս/թ. մարտի 19-ին ՎԲՀՔ-ի «9 ամյա» բաժնի ուսանողները Հայոց լեզվի և գրականության դասախոս՝ Աննա Յավրյանի գլխավորությամբ ներկայացրեցին Սայաթ-Նովայի կենսագրությունը, որին մասնակցում էին նաև քոլեջի այլ աշխատակիցներ ևս։ Դասի նպատակն էր՝
✅Ամրակայել միջնադարյան գրականության, մասնավորապես Սայաթ-Նովայի մասին գիտելիքները,
✅Զարգացնել Ճշմարիտ արվեստի հանդեպ սեր պատկերավոր մտածողությունը։
Լսարանը բաժանվել էր խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեցին իրենց աշխատանքները:
1-ին խումբ՝ կենսագրություն, պատրաստել էին սահիկաշար,
2-րդ խումբը ստեղծագործությունը ներկայացրեց պաստառի տեսքով,
3-րդ խումբը ներկայացրեց ստեղծագործություններից պատառիկներ և մեծերը Սայաթ-Նովայի մասին։ Իսկ վերջում դասը ամփոփվեց սահիկաշարի միջոցով և կատարվեց գնահատում Quizizz գործիքի միջոցով, և ուսանողներին հանձնարարվեց ուսումնասիրել Սայաթ-Նովայի կյանքը և դիտել կենսագրական ֆիլմը։