Հանրակրթական բաժնի 1-ին խմբի ուսանողները Հայոց պատմության դասաժամին ներկայացրին Սյունիքի ազատագրական պայքարը՝ անդրադառնալով հայ ժողովրդի հերոսական անցյալին և հատկապես Դավիթ Բեկի գործունեությանը։
Ուսանողները պատմեցին Սյունիքի կարևորության, ազատագրական պայքարի ընթացքի և մեր ազգային հերոսների քաջագործությունների մասին։




