👥«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով։

👥«Վարդենիսի բժշկա-հումանիտար  քոլեջ» ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ մանկավարժական աշխատողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով։
❗️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
👥«Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջ» ՍՊԸ-ն հայտարարում է մրցույթ՝
📌«Քիմիա»
📌«Քույրական գործը թերապիայում»
📌«Քույրական գործը քիթ, կոկորդ, ականջի հիվանդությունների ժամանակ»
📌«Քույրական գործը վերակենդանացման և ինտենսիվ թերապիայում»
📌«Քույրական գործը վերականգնողական և ավանդական բժշկությունում»
📌«Քույրական գործը գերիատրիայում» առարկաներ և մասնագիտական մոդուլներ դասավանդող մանկավարժական աշխատողների թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել՝
✅հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում՝ մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան) կամ բարձրագույն կրթությամբ և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձինք։
✅մասնագիտական մոդուլների դեպքում՝ այն անձինք, ովքեր ունեն մոդուլի բնույթին համապատասխանող միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորում կամ տվյալ մասնագիտական զբաղվածության բնագավառում աշխատանքային գործունեության փորձ՝ եթե տվյալ մուդուլի ուղղությամբ միջին կամ բարձրագույն կրթություն Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է քոլեջի կադրերի բաժին ներկայացնել ⤵️
🔸դիմում (Ձև 1),
🔸կրթության մասին հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (բնօրինակը և պատճենը),
🔸անձնագիր (բնօրինակը և պատճենը),
🔸աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
🔸ինքնակենսագրություն (Ձև 4),
🔸երկու լուսանկար` 3×4 չափի,
🔸այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
🔸Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
🔸հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում, փետրվարի 26-ը ներառյալ, չորեքշաբթիից կիրակի օրերին` ժամը 10:00-16:00-ն:
Մրցույթը տեղի կունենա Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում:
📍Հասցե՝ ք. Վարդենիս, Վ. Համբարձումյան 19
Մանրամասների համար զանգահարել՝
Ուսումնական մաս՝
📲(+374) 77 26 12 01
Տնօրեն՝
📲(+374) 98 70 70 08 հեռախոսահամարներով: