🇦🇲🇪🇺 Նոր միջազգային հաջողություն Վարդենիսի համար

🇦🇲🇪🇺 Նոր միջազգային հաջողություն Վարդենիսի համար
🇦🇲🇪🇺 Նոր միջազգային հաջողություն Վարդենիսի համար
Ուրախ ենք տեղեկացնել, որ Erasmus+ ծրագրի 2026 թվականի մրցույթի՝ «Կարողությունների զարգացում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում» (Capacity Building in the field of VET) գործողության շրջանակում ֆինանսավորման համար ընտրված նախագծերից է նաև «I Rise Up Again» ծրագիրը, որի հայաստանյան գործընկերն է Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը։
Այս տարի Հայաստանի կազմակերպություններն ընդգրկվել են ֆինանսավորման համար ընտրված ընդամենը 4 նախագծերում, որոնցից մեկում մեր քոլեջի ներգրավվածությունը մեզ համար առանձնահատուկ ձեռքբերում և պատասխանատվություն է։
🦿 «I Rise Up Again» ծրագիրը ուղղված է բժիշկների և առողջապահական ոլորտի մասնագետների մասնագիտական կարողությունների զարգացմանը՝ պրոթեզավորման և վերականգնման ոլորտում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են միջազգային վերապատրաստումներ, ժամանակակից փորձի և մեթոդաբանությունների փոխանցում, կրթական նյութերի մշակում և ձեռք բերված գիտելիքների կիրառություն Հայաստանում։
Մեզ համար սա ևս մեկ կարևոր հնարավորություն է՝ միջազգային փորձն ու նոր գիտելիքները հասցնելու Վարդենիս և նպաստելու ոչ միայն մասնագիտական կրթության, այլև առողջապահական ոլորտի զարգացմանը։
Շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին համատեղ աշխատանքի և վստահության համար։
Առջևում՝ 3 տարվա միջազգային համագործակցություն, նոր գիտելիքներ և նոր հնարավորություններ։ 🇦🇲🤝🇪🇺