✅Մենք կարևորում ենք մեր ուսանողների գիտելիքները ոչ միայն մասնագիտական ոլորտում։

✅Մենք կարևորում ենք մեր ուսանողների  գիտելիքները ոչ միայն մասնագիտական ոլորտում։
Մենք կարևորում ենք մեր ուսանողների գիտելիքները ոչ միայն մասնագիտական ոլորտում։
📆Ուսանողական խորհրդի ջանքերով քոլեջի ուսանողները այս անգամ հնարավորություն ունեցան մասնակցել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի դրամաշնորհային օժանդակությամբ կազմակերպված սեմինարին «Տեղեկատվության ազատություն, օրենսդրություն և պրակտիկա» և «Տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները» թեմաներով:
✅Ապրելով համայնքներում շատ կարևոր է որ քաղաքացիները ծանոթ լինեն տեղական ինքնակառավարմանը և դրան առնչվող նրբություններին ավելի պատասխանատու, օրինակելի և պահանջատեր քաղաքացի լինելու համար: Սեմինարը վարում էր
ակումբի հիմնադիր և լրագրող` Լևոն Բարսեղյանը:👤