Ֆինանսական գիտելիքը՝ իրական միջավայրում

Ֆինանսական գիտելիքը՝ իրական միջավայրում
💰 Ֆինանսական գիտելիքը՝ իրական միջավայրում։
Վերջերս մեր «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության ուսանողները մասնակցեցին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից կազմակերպված ճանաչողական ծրագրին։
Օրվա ընթացքում նրանք ծանոթացան գրասենյակի գործունեությանն ու իրականացվող ծրագրերին, քննարկեցին ֆինանսական ծառայություններին և դրանցից օգտվելու ընթացքում առաջացող հնարավոր խնդիրներին վերաբերող թեմաներ, մասնակցեցին մրցութային ու ինտերակտիվ աշխատանքների։
Ծրագրի շրջանակում ուսանողները նաև այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ և Մատենադարան՝ համատեղելով փորձն ու բացահայտումները։
Շնորհակալություն ենք հայտնում Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին՝ հրավերի, հետաքրքիր ծրագրի և համագործակցության համար։ 🤝