Փոխըմբման հուշագիր Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի հետ

Փոխըմբման հուշագիր Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի հետ
Փոխըմբման հուշագիր 📝
👥Ս/թ. սեպտեմբերի 27-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի և Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի տարածքային կենտրոնի միջև կնքվեց փոխըմբռման հուշագիր։
Հուշագրի նպատակն է կողմերի միջև ապահովել սերտ համագործակցություն՝ տարածաշրջանում սոցիալ-կրթական ոլորտների համահունչ զարգացման նպատակով։
Կողմերը պարտավորվում են համագործակցել միմյանց հետ ստորև ամրագրված կետերի շուրջ ⬇️
✅Անհրաժեշտության դեպքում միմյանց տրամադրել տեղեկատվություն իրենց կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ
✅Ապահովել իրենց աշխատակիցների ընդգրկուն մասնակցությունը սույն հուշագրի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին
✅Համատեղ կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ մասնագիտական գործատուների և աշխատանք փնտրողների հետ
✅Իրականացնել աշխատաշուկայի վերլուծություն, փոխանցել միմյանց դրա վերլուծության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը և դրա հիման վրա Քոլեջում հիմնադրել նոր մասնագիտական ուղղություններ։
Շնորհակալ ենք մեր նոր գործընկերոջը 🧡