Տեղեկատվական օրեր Հայաստանում Էրազմուս+ 2022 ՀԱԱԳ

Տեղեկատվական օրեր Հայաստանում Էրազմուս+ 2022 ՀԱԱԳ
🗓Տեղեկատվական օրեր Հայաստանում Էրազմուս+ 2022
👥Ս/թ. դեկտեմբերի 2-ին տեղեկատվական հանդիպում տեղի ունեցավ Երևանում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Հանդիպման թիրախը ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներն էին, որին մասնակցում էր նաև մեր քոլեջը։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ և հաջող աշխատանքային ընթացք մաղթեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը։ Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրեց առաջարկների, մրցույթի նորությունները, առաջնահերթությունները, ծրագրերին դիմելու վերջնաժամկետների մասին, ինչպես նաև մասնակիցների կողմից հնչեցված հարցերին տրվեցին հանգամանալից պատասխաններ։