Վերջերս քոլեջում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ շրջակա միջավայրի պահպանության խնդիրների մասին
Վերջերս քոլեջում տեղի ունեցավ եռօրյա դասընթաց՝ նվիրված շրջակա միջավայրի պահպանությանը և բնապահպանական խնդիրներին։
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան շրջակա միջավայրի պահպանության կարևորությանը, մարդու իրավունքներին և պարտականություններին բնապահպանական ոլորտում, ինչպես նաև քննարկեցին համայնքում առավել տարածված բնապահպանական խնդիրները։
Քննարկման ընթացքում ներկայացվեց նաև CVA (համայնքային գնահատման և վերլուծության) մեթոդը, որի միջոցով մասնակիցները փորձեցին վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր տարբերակներ։
Ուսանողները առաջիկայում հանդես կգան իրենց առաջարկներով՝ ուղղված բնապահպանական ծառայությունների բարելավմանը և համայնքում ավելի մաքուր ու առողջ միջավայր ձևավորելուն։