ՎԲՀՔ ՍՊԸ-ն ամփոփել է 2022 թվականը և ներկայացրել 2023-ի ծրագրերը

ՎԲՀՔ ՍՊԸ-ն ամփոփել է 2022 թվականը և ներկայացրել 2023-ի ծրագրերը

🌐 2022-ը մոտենում է ավարտին, իսկ մենք եկել ենք ամփոփելու Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջի թռիչքային ևս մեկ տարին։

Դե ինչ, ավարտվեց ևս մեկ տարի և մենք միասին անցկացրեցինք շատ հրաշալի օրեր։ Արի’, միասին ամփոփենք, Քոլեջի իրականացված ծրագրերն ու գրանցած ձեռքբերումները։ Խոսենք նաև առաջիկա ԳԵՐծրագրերի մասին 📊📉📈

2️⃣0️⃣2️⃣2️⃣ թվական՝

✅Նոր պաշտոնական վեբ կայք www.mhcv.am
✅2022-2023 ուս-տարում դիմորդների ընդհանուր թվի 40% աճ մյուս տարիների համեմատ
✅Համագործակցության պայմանագիր Valgamaa մասնագիտական ուսուցման կենտրոնի հետ, հետագայում նաև Թբիլիսիում երկու կողմերի միջև հանդիպում, որը հիմք դրեց համագործակցության ամրապնդման համար
✅Համագործակից կառույցների հետ համագործակցության ընդլայնում, ընթհուպ մինչև ուսանողների շրջանում
✅Քոլեջի ակտիվ ներգրավածությունը հասարակական տարբեր աշխատանքներում
✅Մասնագիտական կողմնորոշման այցեր Վարդենիս խոշորացված համայնքի բոլոր դպրոցներում
✅Հետադարձ կապի բարելավում մեր բոլոր շահագրգիռ կողմերի հետ
✅Նոր մասնագիտական և ոչ մասնագիտական կադրերով համալրում, հիմնականում գործատու կառույցներից
✅Քոլեջում կազմակերպվող մի շարք միջոցառումներ
✅Քոլեջի վարչական և մանկավարժական աշխատակիցների մասնագիտական տարբեր վերապատրաստումներ
✅Նոր մասնագիտական լսարան Վարդենիս ԲԿ-ում
✅Քոլեջում վարչական աշխատողների համար Wi-Fi -ի ապահովում
✅Ավելի ակտիվ մասնակցություն տարատեսակ աշխատաժողովների, սեմինարների և այլ միջոցառումների ժամանակ
✅Կարիերայի կենտրոնի ակտիվ դերը ուսանողներին աշխատանքով ապահովելու գործում
✅Պրակտիկ սարքավորումներով Քոլեջի նյութատեխնիկական բազայի համալրվածություն
✅Հագործակցության ամրապնդում Միասնական սոցիալական ծառայության Վարդենիսի կենտրոնի հետ
✅Էլեկտրոնային գրադարանի ստեղծում մասնագիտական գրականության համալրում
✅ՈւԽ-ի կողմից էքսկուրսիաների կազմակերպում Հայաստանի տարբեր ուղղություններով
✅Ընդհանուր շենքային պայմանների բարելավում, լսարանների համալրվածություն նոր գույքով
✅Այցեր ավելի մեծ թվով գործատու կազմակերպությունների հետ
✅Էրազմուս+ ծրագրի անդամակցում
✅Համատեղ ծրագրերի շուրջ կոնսորցիումի ստեղծում
✅Վերապատրաստման դասընթացներ հենց մեր Քոլեջում
✅Միջազգայնացմանը միտված տեղեկատվական տարբեր հանդիպումների մասնակցություն

👥Դե իհարկե սա միայն այն արդյունքներն են, որոնք գրանցել ենք 2022-ին, չնայած դժվար սոցիալ-տնտեսական պայմաններին և պատերազմական դրությանը՝ Քոլեջը չի շեղվել իր առաքելությունից և վստահաբար կարող ենք ասել, որ բժշկական քոլեջը կերտում է օրինակելի ճանապարհ։

2️⃣0️⃣2️⃣3️⃣-ին պլանավորել ենք՝

🔸Համագործակցել ոլորտի առաջատար կառույցների հետ
🔸Ամուր հիմքեր ստեղծել համագործակցելու արտասահմանյան հաստատությունների հետ
🔸Քոլեջում բարելավել օտար լեզվի մակարդակը
🔸Բարելավել ուսումանական միջավայրը՝ ունենալով նոր սերնդի լսարաներ և ապահովել որակյալ կրթություն
🔸Նոր մասնագիտական ծրագրերով համալրել Քոլեջը, տարածաշրջանում նոր որակ թողարկելու համար

Խոսքերը չեն կարող լիովին փոխանցել այն դրական էմոցիանները, որը մեզ հետ էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն պարտավորեցնող համարեցինք մեր ձեռքբերումներով և առաջիկա տարվա առաջնահերթություններով կիսվել նաև ձեզ հետ։

Եվ վերջապես՝🤩🥳
ՎԲՀՔ-ն սրտանց շնորհավորում է իր մեծ ընտանիքի անդամներին՝ վարչական աշխատակազմին, մանկավարժներին, կրթության ոլորտի աշխատակիցներին, ծնողներին և աշակերտներին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություներ, ամենայն բարիք, առողջություն, համբերություն և խաղաղություն բոլորիս։

🎁Շնորհավոր Նոր տարի, շնորհավոր 2023 թվական։

Հարգանքներով՝ ՎԲՀՔ թիմ 💚

#2022 #2023 #ՎԲՀՔ #թիմայինաշխատանք #մեծթիմ
#MHCV #teamwork #bigteam