ՎԲՀՔ-ն ունեցավ ճանաչողական այցեր սահմանամերձ գյուղերում !

ՎԲՀՔ-ն ունեցավ ճանաչողական այցեր սահմանամերձ գյուղերում !
🥁 «Ճանաչողական» արշավի մեկնարկը տրված է։
👥 2022 թ. ապրիլի 11-ին Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը այց ունեցավ սահմանամերձ Կութ, Սոթք, Շատվան, Շատջրեք և Ազատ գյուղեր։⬇️
Այցի ընթացքում ՎԲՀՔ-ն հանդիպումներ ունեցավ նշված դպրոցների ավարտական 9-րդ և 12-րդ դասարանի աշակերտական կազմի և մանկավարժական կազմի հետ։
հանդիպման ընթացքում ներկայացվեց ՎԲՀՔ-ի կարևոր դերը և ծավալած գործունեությունը տարածաշրջանում, խոսվեց տրամադրվող կրթական ծրագրերի, մասնագիտությունների, լավ մասնագետ «բրենդի» ստեղծման, ուսման տևողության և վարձավճարների մատչելիության մասին, և քոլեջում գործող հետաքրքիր անկյունների մասին մեր ուսանողների ուսանողական կյանքը ավելի հետաքրքիր և հիշարժան դարձնելու համար։
Հանդիպումն անցավ շատ հետաքրքիր, ջերմ և տաք մթնոլորտում, աշակերտների և ուսուցիչների կողմից հնչեցված հարցերին տրվեցին հանգամանալից պատասխաններ։
Մեր «Ճանաչողական» արշավը լինելու է շարունակական և պատահական չէ որ մեկնարկը տրվեց սահմանամերձ գյուղերից 🤗
Շնորհակալ ենք մեր ունկնդիրներից, հարգանքով՝ ՎԲՀՔ 🧡