Ուսումնական այց «Խաչ Մեդ» ատամնատեխնիկական լաբորատորիա

Ուսումնական այց «Խաչ Մեդ» ատամնատեխնիկական լաբորատորիա
🔬 Ուսումնական այց «Խաչ Մեդ» ատամնատեխնիկական լաբորատորիա
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան ատամնատեխնիկական լաբորատորիայում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին և աշխատանքային գործընթացներին։
Ներկայացվեցին՝
🦷 Մետաղ–կերամիկական կոնստրուկցիաների պատրաստման փուլերը, որոնց ընթացքում մետաղական հիմնակմախքի վրա կերամիկական զանգվածի միջոցով վերականգնվում է ատամի անատոմիական տեսքը, այնուհետև կատարվում է թրծման գործընթացը։
💻 3D սկանավորում և մոդելավորում (CAD/CAM)՝ որպես ժամանակակից և արդյունավետ մեթոդ ատամնատեխնիկական կոնստրուկցիաների պատրաստման մեջ։ Ուսանողներին ներկայացվեցին դրա առավելությունները ներդիրների, երեսպատիչների և ցիրկոնային ատամնաշապիկների նախագծման և պատրաստման գործընթացում։
🤝 Շնորհակալ ենք մեր գործընկերոջը մեզ աջակցելու համար։