Միասին բացահայտենք Վարդենիսը

Միասին բացահայտենք Վարդենիսը
🏔️🗺️ Միասին բացահայտենք Վարդենիսը
Սիրելի՛ երիտասարդներ և բնության սիրահարներ,
Հրավիրում ենք միանալու մեր հերթական արշավին՝ մեկ օր անցկացնելու բնության մեջ և բացահայտելու Գեղամասարի գեղեցիկ ու դեռ շատերի համար անծանոթ անկյունները։
Մեր երթուղին կսկսվի դեպի Գեղամասարի ջրվեժ, որտեղ կունենանք հանգստի և լուսանկարվելու ժամանակ։ Այնուհետև կուղևորվենք դեպի Գեղամասարի մատուռ, կծանոթանանք դրա պատմությանը և օրը կշարունակենք միասին՝ ազգային պարերով, երաժշտությամբ, խաղերով ու նոր ծանոթություններով։
Մեզ սպասում են՝
💃 ազգային պարեր
🎶 երաժշտություն և խաղեր
🤝 նոր ծանոթություններ
📸 գեղեցիկ կադրեր ու հիշողություններ
💰Մասնակցության վճար՝ 1000 դրամ (մասնակցության վճարը նախատեսված է բացառապես տրանսպորտային ծախսերը հոգալու համար)։
🎒 Անհրաժեշտ է ունենալ՝
• հարմարավետ ուսապարկ,
• սպորտային կամ արշավային կոշիկներ,
• 1.5–2 լիտր ջուր,
• արևապաշտպան միջոցներ,
• անհատական դեղատուփ,
• մեկ օրվա համար նախատեսված սնունդ,
• և, իհարկե, լավ տրամադրություն։ 😊
📅 Սեպտեմբերի 22
⏰ 08:30
📍 Հավաքատեղի՝ YAN College բակում
📌 Մասնակցելու համար գրանցումը պարտադիր է։ Տեղերը սահմանափակ են, ուստի գրանցվե՛ք նախապես՝ ապահովելով Ձեր մասնակցությունը։
👉 Գրանցվելու համար՝