Մեր «Սպասարկման կազմակերպում» բաժնի ուսանողները մասնագիտական պրակտիկա ունեցան «ՎՏԲ Հայաստան» բանկում
Մեր «Սպասարկման կազմակերպում» բաժնի ուսանողները «Բանկային գործի հիմունքներ» առարկայի շրջանակում մասնագիտական պրակտիկա ունեցան «ՎՏԲ Հայաստան» բանկում։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ծանոթացան բանկի գործունեության հիմնական ուղղություններին, հաճախորդների սպասարկման գործընթացներին, ֆինանսական ծառայությունների կազմակերպմանը և բանկային աշխատանքի առանձնահատկություններին։