Մեր «Ատամնատեխնիկական գործ» բաժնի ուսանողները Երևանյան մասնագիտական այցի շրջանակում հյուրընկալվեցին «Հովակիմյան» լաբորատորիաներում 
Լաբորատորիայի հիմնադիր Սարգիս Հովակիմյանը ուսանողներին ներկայացրեց ոլորտի զարգացման հնարավորությունները, առկա մարտահրավերները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների արագ զարգացող դերը ժամանակակից ատամնատեխնիկական ոլորտում։
Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան անմիջականորեն մասնակցել տարբեր աշխատանքների, ծանոթանալ լաբորատոր միջավայրին և ավելի մոտիկից տեսնել մասնագիտության գործնական կողմը։
Նման հանդիպումները կարևոր հնարավորություն են մեր ուսանողների համար՝ տեսնելու մասնագիտության իրական միջավայրը և ավելի վստահ քայլելու իրենց ընտրած ճանապարհով։
Շնորհակալ ենք Սարգիս Հովակիմյանին՝ մեր ուսանողներին աջակցելու և փորձով կիսվելու համար։ 

















