Այցի ընթացքում մասնակիցներն այցելեցին «Սև բերդ» ամրոց, Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի թանգարան՝ առավել մոտիկից ծանոթանալով հայ մեծանուն մտավորականների և մշակութային գործիչների կյանքին, ստեղծագործական ուղուն ու ազգային մշակութային ժառանգությանը։
Ուսանողները շրջեցին նաև Գյումրու պատմական ու գունեղ փողոցներով, այցելեցին եկեղեցիներ և մշակութային տարբեր վայրեր՝ բացահայտելով քաղաքի ինքնատիպ մթնոլորտը, մշակութային արժեքներն ու համայնքային յուրահատուկ միջավայրը։
Քոլեջում նման ճանաչողական և կրթական այցերը դիտարկվում են ոչ միայն որպես արտադասարանային միջոցառումներ, այլ որպես ուսումնական գործընթացի կարևոր և անբաժան բաղադրիչ։ Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին կրթությունը կապել իրական կյանքի, մշակույթի, պատմության և ազգային արժեքների հետ՝ ձևավորելով ավելի լայն աշխարհայացք, մտածողություն և մասնագիտական ու մարդկային զարգացում։































