Ինչպես և խոստացել էինք տարեվերջյան մեր հանդիպումը յուրօրինակ է լինելու։

Ինչպես և խոստացել էինք տարեվերջյան մեր հանդիպումը յուրօրինակ է լինելու։
✨Ինչպես և խոստացել էինք տարեվերջյան մեր հանդիպումը յուրօրինակ է լինելու։
🌐Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջը դեկտեմբերի 25-ին ամփոփեց 2022 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև ներկայացվեց 2023 թվականի անելիքները։
👥Տարեվերջյան հաշվետու միջոցառման ժամանակ Քոլեջի ՈւԽ-ն ներկայացրեց 2022 թվականանի իրենց կատարած
աշխատանքները: Էլ ինչ Ամանորյա միջոցառում առանց Ձմեռ պապ և Ձյունանուշի։ Ձմեռ Պապի և Ձյունանուշի կողմից նվերներ ստացան այն ուսանողները, ովքեր հաշվետու տարում իրենց ավանդն են ունեցել ՈւԽ աշխատանքներում։ ՈւԽ-ն պատրաստել էր նվերներ նաև Քոլեջի մանկավարժական կազմին, իրենց կատարած անձնվեր աշխատանքի համար։
🗣Քոլեջի փոխտնօրեն Վարուժան Գասպարյանը ողջունեց հյուրերին՝ նշելով, որ հաշվետու տարում Քոլեջի թիմային աշխատանքի շնորհիվ գրանցել ենք նշանակալի ձեռքբերումներ։ Տնօրենի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին ՈւԽ բոլոր անդամները ուսումնական տարում իրենց լավագույնս դրսևորելու և մի շարք հետաքրքիր միջոցառումներում իրենց ներգրավումը ունենալու համար։
Միջոցառմանը ներկա էին նաև Վարդենիս խոշորացված համայնքի Կրթության բաժնի աշխատակիցներ։ Շնորհավորանքի խոսքերով հանդես եկան նաև Քոլեջի վարչական և մանկավարժական աշխատակիցները, իսկ վերջում հյուրերը ունեցան համեղ և հետաքրքիր ժամանց համեմված տոնական երաժշտությամբ։
✅2022 թվականի գրանցած հաջողությունների և 2023 թվականի առաջիկա ծրագրերի մասին կխոսենք հաջորդ նյութում։