Ապրիլի 19-ին քոլեջում հյուրընկալեցինք վավերագրող, «Ինքնություն» հիմնադրամի հիմնադիր՝ Գագիկ Հարությունյան-ին, ով մեր ուսանողների համար անցկացրեց հետաքրքիր և կիրառելի մաստեր կլաս՝ նվիրված գաղափարի արդյունավետ ներկայացմանը և հաջողության հասնելու ճանապարհներին։
Մաստեր կլասի ընթացքում ուսանողները սովորեցին, թե ինչպես հստակ ձևակերպել իրենց գաղափարները, վստահ ներկայացնել ծրագրերը և ազդեցիկ կերպով «փիչ անել»՝ գրավելով լսարանի ուշադրությունը։
Շնորհակալություն Գագիկ Հարությունյանին ոգեշնչող և օգտակար հանդիպման համար 


















