Երեկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ թվով 8-րդ ավարտական հանդիսավոր արարողությունը:

Երեկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ թվով 8-րդ ավարտական հանդիսավոր արարողությունը:
🎓Երեկ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ թվով 8-րդ ավարտական հանդիսավոր արարողությունը։
👥Բացման խոսքով հանդես եկավ ՎԲՀՔ-ի փոխտնօրեն Վ. Գասպարյանը, հույս հայտնելով որ այսօրվա շրջանավարտները կգտնեն իրենց ուրույն տեղը կյանքում և հավատարիմ կմնան իրենց մասնագիտական երդմանը, և առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մանկավարժական անձնակազմին իրենց նվիրվածության համար։
Ներկա էին նաև Գեղարքունիքի կայազորային հոսպիտալի պետ՝ Հ. Հարությունյանը և Վարդենիս ԲԿ-ի տնօրեն Շ. Շահինյանը, ովքեր նույնպես շնորհավորանքի խոսքով հանդես եկան։
👨‍🎓👩‍🎓Դիպլոմների հանձնումից հետո շրջանավարտները հանդիսավոր պայմաններում «Երդվեցին», միշտ հավատարիմ մնալ իրենց կոչմանը
և բարձր պահել ՎԲՀՔ-ի անունը։
Իսկ վերջում տեղի ունեցավ հյուրասիրության, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ժպիտներով։
Սիրելի ՎԲՀՔ-ի շրջանավարտներ ևվս մեկ անգամ ՎԲՀՔ-ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է ձեզ ավարտական այս պարտավորեցնող օրվա կապակցությամբ և ցանկանում նորանոր գիտելիքների ձեռքբերման անսպառ ուղի 👏
Հարգանքով՝ ՎԲՀՔ 💚