Բաց դաս «Դեղագործություն» մասնագիտության ուսանողների մոտ

Բաց դաս «Դեղագործություն» մասնագիտության ուսանողների մոտ
Բաց դասի ընթացքում քոլեջի «Դեղագործություն» մասնագիտության ուսանողները ներկայացրել են վտանգավոր թափոնների ճիշտ կառավարման կարևորությունը, որը ներկայումս համարվում է առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից մեկը։ 🚯
Նրանք անդրադարձել են վտանգավոր թափոնների հետ ճիշտ վարվելու մեթոդներին, տեսակավորման, անվտանգ պահպանման, տեղափոխման և ոչնչացման գործընթացներին՝ ընդգծելով, որ դրանց ոչ ճիշտ կառավարումը կարող է վտանգ ներկայացնել հիվանդների, առողջապահական աշխատողների, հանրության և շրջակա միջավայրի համար։