Այս օրերին մեր թիմը այցելեց Մեծ Մասրիկ, Փոքր Մասրիկ և Գեղամասար գյուղերի դպրոցներ՝ հանդիպելու աշակերտների հետ։
Հանդիպումները վերածվեցին բաց և անկեղծ զրույցների՝ մասնագիտությունների, հնարավորությունների ու յուրաքանչյուրի անձնական ճանապարհը գտնելու մասին։ Մենք փորձեցինք ոչ միայն տեղեկություն փոխանցել, այլ օգնել, որ յուրաքանչյուր աշակերտ սկսի մտածել իր ապագայի մասին ավելի վստահ։
Մենք շարունակում ենք լինել համայնքներում՝ այնտեղ, որտեղ ձևավորվում են վաղվա որոշումները 






















