Բուժական կոսմետոլոգիա
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԱԿԱՆ ԿՈՍՄԵՏՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մասնագետի որակավորումը` Կոսմետոլոգ
Կրթությունը` միջին մասնագիտական
Կրթության հիմքը՝ հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ
Կրթության տևողությունը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ 3 տարի և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությամբ – 2 տարի
Ուսուցման ձևը` առկա (ցերեկային)
Շրջանավարտի որակավորման բնութագիրը`
- Բուժական կոսմետոլոգիայի մասնագետ կարող են աշխատել այն անձիք, ովքեր ունեն միջին մասնագիտական բժշկական կրթություն «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտությամբ:
Մասնագիտական գործունեության ոլորտի բնութագիրը:
- Բուժական կոսմետոլոգիայի մասնագետը պատրաստվում աշխատելու որպես կոսմետոլոգ /ըստ «Բուժական կոսմետոլոգիա» գործող անվանացանկի բոլոր բնագավառներում/ և նրա գործունեության ոլորտը ներառում է տարբեր սեփականության ձևերի առողջապահական և սոցիալական պաշտպանության հիմնարկները:
Կոսմետոլոգի գործունեությունն ուղղված է`
Առանձին առանձին, ազգաբնակչության տարբեր սեռատարիքային խմբերի պատշաճ, գեղագիտական արտաքին տեսքի և առողջության պահպանմանը: Այն ներառում է`
- Պացիենտներին և ազգաբնակչությանը առողջ ապրելակերպի ուսուցումը
- Պացինետների ազգաբնակչության առողջ, գեղեցիկ, նորաձև արտաքին տեսքի պահպանումը
- Սպասարկման ոլորտում անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովումը
- Սպասարկման ոլորտում սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական պահանջվող նորմերի ապահովումը
- Մասնագիտական գործունեության մեջ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդնումը
- Ծերացման կանխարգելման վերաբերյալ խորհրդատվական և ուսուցողական աշխատանքները
- Բնակչության առողջության ամրապնդումը
- Հիվանդությունների կանխարգելումը
- Բժշկի ախտորոշիչ և բուժական ննշանակումների կատարումըը
- Հիվանդների խնամքը և առաջին բուժօգնությունը
- Շրջանավարտի հետագա կրթության իրավունքները.
- Յուրացնելու բարձրագույն կրթության կրթական ծրագրերը,
- Շարունակելու հարակից մասնագիտությամբ բարձրագույն կրթական ծրագրերը,
- Յուրացնելու միջին մասնագիտական շարունակական (հետդիպլոմային) կրթական ծրագրերը:
Դե՛, ինչ միացի՛ր մեզ, քո նոր գաղափարներով մեզ հետ կիսվելու համար, քո ՎԲՀՔ–ն ավելի լավը դարձնելու համար։
Դու կարևոր ես մեզ համար