YAN College-ը մասնակցեց Seaside Startup Summit Armenia 2026-ին

YAN College-ը մասնակցեց Seaside Startup Summit Armenia 2026-ին
🌍 YAN College-ը մասնակցեց Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում անցկացված «Զբոսաշրջության նորարարություն և թվայնացում» պանելային քննարկմանը։
Մեզ համար 2026 թվականը զբոսաշրջության զարգացման տարի է, ուստի կարևորում ենք նման մասնագիտական հարթակներում մասնակցությունը, որտեղ քննարկվում են ոլորտի ապագան, նորարարական լուծումները և զարգացման միտումները։
Հատկանշական է նաև, որ մեր ուսանողները Seaside Startup Summit-ի ընթացքում ներգրավված էին կամավորական աշխատանքներում՝ ձեռք բերելով արժեքավոր փորձ, նոր կապեր և գործնական հմտություններ։