
ՎԲՀՔ-ն ապագայի կրթության ռիթմով
Մենք հպարտ ենք, որ մասնակցեցինք Tech Week Armenia Vanadzor 2025 միջոցառմանը՝ մի հարթակ, որը միավորում է տեխնոլոգիան, նորարարությունը և ապագայի մտքերը։ Այս մասնակցությունը մեզ համար պարզապես այցելություն չէր, սա քայլ էր դեպի այն կրթական մոդելը, որը մենք կառուցում ենք ՎԲՀՔ-ում
։

Մեր համոզմամբ՝ կրթությունը միայն լսարանային պայմաններով չի սահմանափակվում։ Իրական կրթությունը սկսվում է այն պահին, երբ տեսական գիտելիքը բախվում է իրական կյանքին։ Այդպիսի հանդիպումներն են ձևավորում պրակտիկ մտածողություն, նախաձեռնողականություն և զարգացնում այն հմտությունները, որոնք պահանջվում են այսօրվա աշխատաշուկայում։




ՎԲՀՔ քոլեջում մենք կառուցում ենք կրթական ճանապարհ, որը դուրս է գալիս լսարաններից և միանում իրական կյանքին։ Երբ կրթությունը հանդիպում է փորձառությանը՝ սկսվում է իսկական զարգացումը։