QA4VET ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ-ում հանդիպում տեղի ունեցավ շահակից քոլեջների հետ
Ապրիլի 25-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում Էրազմուս+ QA4VET ծրագրի շահակից քոլեջների ներկայացուցիչների հետ։ Ծրագրին մասնակցում է ընդհանուր 11 քոլեջ, որոնցից 9-ը՝ ասոցացված անդամների կարգավիճակով։ Հանդիպման նպատակն էր շահակից ուսումնական հաստատություններին ներկայացնել ծրագրի ընթացքը, նախատեսված գործընթացները և ակնկալվող վերջնարդյունքները։
ՎԲՀ քոլեջից մասնակցում էին քոլեջի փոխտնօրեն՝ Վարուժան Գասպարյանը և ուսումնական մասի վարիչ՝ Աստղիկ Յավրյանը։