CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթի 2024-ի մասնակցության հայտերը արդեն բաց են

CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթի 2024-ի մասնակցության հայտերը արդեն բաց են
📣Շտապեք գրանցվել, CaseKey Բիզնես Խնդիրների լուծման մրցույթի 2024-ի մասնակցության հայտերը արդեն բաց են։
Պատրա՞ստ եք դիմակայել իրական աշխարհի մարտահրավերներին: Սա ձեր հնարավորությունն է ցուցադրելու ձեր ռազմավարական մտածողությունը, կրեատիվությունը և թիմային աշխատանքի հմտությունները:
Հայտերը բաց են անհատների, թիմերի և բիզնես քոուչերի համար մինչև մարտի 31-ը: Այս տարի առաջին անգամ մրցույթի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել միջազգային հեղինակավոր էքսպերտների կողմից մշակված կրթական ծրագրին։
CaseKey Case Competition-ի մասին ավելին իմանալու և գրանցվելու համար այցելեք https://join.casekey.org։ Բաց մի թողեք ինքներդ ձեր հմտությունները փորձարկելու և իրական բիզնեսի իրական խնդիրները լուծելու հնարավորությունը:
Հավելենք, որ այս տարի CaseKey֊-ն կանցկացվի արդեն 4-րդ անգամ։ Նախորդ տարիներին ծրագիրը ստացել է ավելի քան 700 հայտեր, և մրցույթին մասնակցել է ավելի քան 200 ուսանող: Նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորվել են թիմեր, ովքեր մեկնել են ԱՄՆ և մասնակցել Ֆլորիդայի համալսարանում կայացող ամենամյա միջազգային բիզնես խնդիրների լուծման մրցույթին։
📍Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք մոտենալ քոլեջ, կամ ուղարկել հաղորդագրություն քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան էջին(https://www.facebook.com/VARDENISIBHQ?mibextid=LQQJ4d