Մեր մասին
Ծանոթություն մեզ հետ
ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԺՇԿԱ-ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այուհետ՝ ՎԲՀՔ) համարվում է շահույթ ստանալու նպատակով օտարերկրյա ներդրումով մեկ անձի կողմից հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ: ՎԲՀՔ-ն հիմնադրել է Նիկողոս Գևորգի Գասպարյանը 2012թ. օգոստոսի 8-ին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։ 2014թ. օգոստոսի 22-ին ՎԲՀՔ-ը վերաձևակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
Քոլեջի հիմնական նպատակն է՝ իրականացնել միջին մասնագիտական կրթական ծրագրեր`
- Քույրական գործ
- Դեղագործություն
- Բուժական կոսմետոլոգիա
- Գրադարանային գործ
Նկատի ունենալով, որ ք. Վարդենիսն սահմանամերձ է և՛ ադրբեջանից բռնագաղթաց, և՛ բնակեցված փախստականերով, անհրաժեշտություն առաջացավ գյուղերը ապահովվել միջին մասնագիտական կադրերով: Միաժամանակ քոլեջի շրջանավարտները իրավունք ունեն ուսումն շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Մինչև 2019թ. քոլեջն շրջանավարտներին տալիս էր ոչ պետական նմուշի դիպլոմ:
2019թ. հունվարից քոլեջն դիմել է մասնագիտական կրթության որակի ապահովվման ազգային կենտրոն հիմնադրամին, ինստուցիոնալ հավաստագիր ստանալու համար։ 2020թ. դեկտեմբերի 24-ին ՎԲՀՔ-ը ստացավ ինստուցիոնալ հավատարմագիր, որի արդյունքում 2020թ.-ից շրջանավարտներն ստացան պետական նմուշի դիպլոմ։
Քոլեջը իր շահակիցների հետ հետադարձ կապը և հաշվետվողականույթունը ապահովում է՝
- mhcv.am պաշտոնական կայքի
- Ֆեյսբուքյան պաշտոնական էջի
- Էլ. Փոստի միջոցով
Հիմնադիր և գործադիր տնօրեն՝ Նիկողոս Գևորգի Գասպարյան