ՎԱՐԴԵՆԻՍԸ ԿԱՐԴՈՒՄ Է

ՎԱՐԴԵՆԻՍԸ ԿԱՐԴՈՒՄ Է
🙌 ՎԱՐԴԵՆԻՍԸ ԿԱՐԴՈՒՄ Է
Վարդենիսում մեկ հարթակում հանդիպեցին գրողները, երիտասարդներն ու ընթերցողները՝ խոսելու գրքի, ընթերցանության և 21-րդ դարում դրանց փոփոխվող դերի մասին։
🎙️Խոսեցինք նոր ընթերցողի, նոր հարթակների, AI-ի, գրականության ապագայի ու ամենակարևորը՝ կարդալու մասին՝ առանց դասագրքային ձևակերպումների։
Մեզ հետ էին Արքմենիկ Նիկողոսյանը, Դավիթ Մշեցին, Զոհրապ Թովմասյանը, Ատոմ Ավետիսյանը և Նինա Քոլայանը։
🤝 Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վարդենիսի համայնքապետարանին՝ նախաձեռնությանն աջակցելու և համագործակցության համար։ Վստահ ենք, որ համայնքապետարանի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ «Վարդենիսը կարդում է» նախաձեռնությունը կդառնա ամենամյա մշակութային իրադարձություն՝ իր շուրջ համախմբելով ավելի շատ գրողների, ընթերցողների և երիտասարդների։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր եկան, լսեցին, հարցրին ու դարձան այս պատմության առաջին մասնակիցները։
Վարդենիսը կարդում է։ Եվ սա դեռ սկիզբն է։ ✨