Այս անգամ մեր հիմնական կրթության առաջին կուրսի ուսանողների ուղղությունը Երևանն էր Մեկ օր։ Մի քանի կանգառ։ Այս անգամ մեր հիմնական կրթության առաջին կուրսի ուսանողների ուղղությունը Երևանն էր։ Մատենադարան՝ մեր գրավոր ժառանգությանը մոտ լինելու համար, Հանրային հեռուստաընկերություն՝ հեռուստատեսության աշխարհը ներսից բացահայտելու, Պլանետարիում՝ մի փոքր էլ տիեզերքին մոտենալու համար։ Իսկ օրվա վերջում՝ պարզապես միասին վայելեցինք աշնանային Երևանը։ Որովհետև կրթությունը նաև ճանապարհ է, նոր միջավայր ու միասին ստեղծված հիշողություններ։