«Քույրական գործ» մասնագիտության ուսանողները հանձնեցին պետական որակավորող քննությունները՝
Արդեն երկրորդ տարին է, ինչ Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում պետական որակավորող քննություններն անցկացվում են երեք փուլով՝ հնարավորություն տալով առավել ամբողջական գնահատելու ուսանողների տեսական գիտելիքները, գործնական հմտությունները և մասնագիտական պատրաստվածությունը։
Հատկանշական է, որ պետական որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկված էին տարածաշրջանի բժշկական ոլորտի լավագույն և փորձառու մասնագետները, որոնք գնահատեցին ուսանողների մասնագիտական կարողություններն ու կլինիկական մտածողությունը։


















