Քննության ընթացքում ուսանողները ներկայացրին իրենց գործնական հմտությունները բուժական կոսմետոլոգիայի, դեմքի խնամքի, մաշկի մաքրման և խնամքի ընթացակարգերի, դիմահարդարման, ինչպես նաև ժամանակակից կոսմետոլոգիական սարքավորումների կիրառման ուղղությամբ։
Այսօր նրանք պատրաստ են վստահությամբ մուտք գործել աշխատաշուկա՝ որպես մրցունակ և մասնագիտական գիտելիքներով ու գործնական հմտություններով օժտված մասնագետներ։













