Ուսանողները ուսումնական այց ունեցան Մարտունի համայնքում գործող ատամնատեխնիկական լաբորատորիա

Ուսանողները ուսումնական այց ունեցան Մարտունի համայնքում գործող ատամնատեխնիկական լաբորատորիա
🦷 Մեր «Ատամնատեխնիկական գործ» բաժնի ուսանողները պրակտիկայի ընթացքում ուսումնական այց ունեցան Մարտունի համայնքում գործող ատամնատեխնիկական լաբորատորիա։
Այցի ընթացքում ուսանողները առավել մանրամասն ուսումնասիրեցին ատամնատեխնիկական աշխատանքներում կարևոր տեղ զբաղեցնող ձուլման գործընթացը։ Ինչպես նաև ուսանողները ստացան իրենց աշխատանքների հիման վրա պատրաստված ձուլվածքները՝ գործնականում ծանոթանալով գործընթացի վերջնական արդյունքին։