Մեր «Բուժական կոսմետոլոգիա» բաժնի ուսանողները հաջողությամբ ավարտեցին իրենց պրակտիկան 
Պրակտիկայի ընթացքում ուսանողները գործնական միջավայրում՝ իրականացրեցին դեմքի խնամք և կոսմետոլոգիական տարբեր ծառայություններ։ Մասնավորապես, կատարվեց դեմքի մաքրում կոմբայնի միջոցով, այնուհետև կիրառվեց խնամքի դիմակ և իրականացվեց դարսոնվալիզացիա։ Ուսանողները նաև ցուցադրեցին իրենց հմտությունները դիմահարդարման ոլորտում։











