Քոլեջում հյուրընկալեցինք Տեր Հարություն քահանա Հունանյանին
Հանդիպման ընթացքում ունեցանք հետաքրքիր և բովանդակալից քննարկում՝ «Կրթություն, արժեքներ և համայնք. Աստվածաշնչյան հայացք» թեմայով։
Քննարկվեցին կրթության նշանակությունը մարդու կյանքում, երիտասարդության արժեքային դաստիարակության կարևորությունը, համայնքի զարգացման գործում յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը, ինչպես նաև առաջնորդության և ծառայության գաղափարները՝ Աստվածաշնչյան ուսմունքի լույսի ներքո։ 
Շնորհակալություն ենք հայտնում Տեր Հարություն քահանա Հունանյանին՝ օրհնության խոսքի, օգտակար մտքերի և երիտասարդների հետ անկեղծ զրույցի համար։









