«Սոցիալ-կենցաղային ծառայությունների սպասարկման կազմակերպում» թեմայով պրակտիկայի ընթացքում մեր ուսանողները ծանոթացան Վարդենիսում գործող տարբեր կազմակերպությունների գործունեությանը, հաճախորդների սպասարկման գործընթացին և մարդկանց կարիքների ճիշտ գնահատման կարևորությանը։
Նման փորձառությունները օգնում են ուսանողներին ավելի վստահ մուտք գործել աշխատաշուկա և հասկանալ իրենց մասնագիտության իրական արժեքը։





