Մայիսի 24-ին մեր քոլեջում հյուրընկալել էինք բուժքույր-բլոգեր Մարիամ Կիրակոսյանին 
Հանդիպման ընթացքում խոսեցինք բուժքույրի մասնագիտության իրական կողմերի, սոցիալական հարթակներում ազդեցիկ ներկայություն ունենալու, անձնական բրենդ ձևավորելու և սիրած գործը նոր հնարավորությունների վերածելու մասին։
Մարիամ Կիրակոսյանը մեր ուսանողների հետ կիսվեց իր փորձով, մասնագիտական ճանապարհով, մոտիվացնող պատմություններով և կարևոր խորհուրդներով՝ ցույց տալով, որ այսօր հնարավոր է ստեղծել կարիերա հենց քո համայնքում։
Նման հանդիպումները մեզ համար կարևոր են, քանի որ օգնում են երիտասարդներին բացահայտել նոր հնարավորություններ, ձևավորել լայն մտածողություն և տեսնել, որ յուրաքանչյուր մասնագիտություն կարող է դառնալ զարգացման ու ինքնադրսևորման հզոր ճանապարհ։














