Ուսումնական այց Երևանում գործող Mövenpick Hotel Yerevan հյուրանոցային համալիր և Նագաշյան մանուկների տուն

Ուսումնական այց Երևանում գործող Mövenpick Hotel Yerevan հյուրանոցային համալիր և Նագաշյան մանուկների տուն
Մայիսի 12-ին ՎԲՀՔ-ի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները ուսումնական այց ունեցան Երևանում գործող Mövenpick Hotel Yerevan հյուրանոցային համալիր և Նագաշյան մանուկների տուն։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հյուրանոցային սպասարկման կազմակերպման առանձնահատկություններին, հյուրերի ընդունման և սպասարկման գործընթացներին, թիմային աշխատանքի մշակույթին, ինչպես նաև ոլորտում կիրառվող ժամանակակից մոտեցումներին։
Նագաշյան մանուկների տանը ուսանողները հնարավորություն ունեցան ավելի մոտիկից հասկանալու նաև սոցիալական պատասխանատվության և կենտրոնի ծառայությունների կարևորությունը։