Քույրական գործ բաժնի ուսանողները մասնագիտական այցով հյուրընկալվեցին մեր քոլեջի շրջանավարտ Նարինե Սաղաթելյանի վերականգնողական կենտրոնում։
Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան վերականգնողական ռեաբիլիտոլոգիայի ուղղություններին՝ բուժական ֆիզկուլտուրային, վարժություններին, մերսման և բուժական լոգանքների կիրառմանը, որոնք իրականացվում են հենաշարժիչ համակարգի բնածին կամ ձեռքբերովի խնդիրների դեպքում։






