Հանդիպման ընթացքում առաքելության ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրեցին ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում, դրա հիմնական նպատակներն ու աշխատանքային ուղղությունները։ Ուսանողները հնարավորություն ունեցան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը, ծանոթանալ առաքելության աշխատանքին և անմիջական շփման միջոցով ձևավորել պատկերացում տարածաշրջանում միջազգային համագործակցության և խաղաղության պահպանման նախաձեռնությունների վերաբերյալ։
Այցը կարևոր հարթակ դարձավ երիտասարդների և միջազգային ներկայացուցիչների միջև բաց երկխոսության, փոխադարձ վստահության և համայնքային կապերի ամրապնդման համար։
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին քոլեջում, ծանոթացան ուսումնական միջավայրին, զրուցեցին ուսանողների հետ ոչ ֆորմալ միջավայրում, որից հետո ԵՄ առաքելության ներկայացուցիչների կազմակերպվել էր նաև փոքրիկ հյուրասիրություն։
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներին համագործակցության, բաց և կառուցողական հանդիպման, ինչպես նաև երիտասարդների հետ փորձի ու գաղափարների փոխանակման համար։


















