Մեր ուսանողները Երևանում այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկ Central Bank of Armenia, որտեղ ծանոթացան ֆինանսական համակարգի աշխատանքին և կառավարման կարևոր գործընթացներին։ Օրը շարունակվեց «Գուրմե Դուրմե» շոկոլադի տուն Gourmet Dourme, որտեղ նրանք հնարավորություն ունեցան տեսնել բիզնեսի կազմակերպման և արտադրական գործընթացների իրական օրինակներ։
Օրվա ավարտին ուղևորությունն ունեցավ նաև մշակութային շունչ․ այցելեցինք Աշտարակի Կարմրավոր եկեղեցի և Սաղմոսավանք՝ համադրելով կրթությունը և արժեքների ճանաչումը։




















