Ապրիլի 3-ին «REGION» ծրագրի տասներեքերորդ աշխատարանը անցկացվեց ՎԲՀՔ-ում
Ապրիլի 3-ին «REGION» ծրագրի տասներեքերորդ աշխատարանը անցկացվեց Վարդենիսի բժշկա-հումանիտար քոլեջում, որին մասնակցեցին 30 երիտասարդներ։
Աշխատարանի ընթացքում մասնակիցները «REGION» ծրագրի դասընթացավար Վահե Խաչիկյանի հետ քննարկեցին քաղաքացիական մասնակցության ձևերը, մասնակցության գործիքները, ընտրական սկզբունքները, համընդհանուր ընտրական իրավունքը և դրա իրացման կարևորությունը։
Աշխատարանի երկրորդ մասում կազմակերպվեց սիմուլացիոն աշխատանք։ Երիտասարդները հնարավորություն ստացան ստանձնել ընտրական գործընթացի մասնակիցների դերերը՝ անձամբ կազմակերպելով քվեարկության ամբողջ ընթացքը՝ տեղամասի կահավորումից մինչև արդյունքների վերջնական ամփոփում։
Աշխատարանն իրականացվում է Եվրոպական միության և German Marshall Fund of the United States – Transatlantic Foundation (GMF TF) (Black Sea Trust for Regional Cooperation)-ի ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության կամ GMF TF-ի տեսակետները։