ՎԲՀՔ-ում պաշտոնապես բացվեց Գրետա Սարգսյանի անվան գրադարանը և համակարգչային լաբորատորիան

ՎԲՀՔ-ում պաշտոնապես բացվեց Գրետա Սարգսյանի անվան գրադարանը և համակարգչային լաբորատորիան
ՎԲՀՔ-ում պաշտոնապես բացվեց Գրետա Սարգսյանի անվան գրադարանը և համակարգչային լաբորատորիան
Մարսի 29-ին Վարդենիսի բժշկական-հումանիտար քոլեջում տեղի ունեցավ կարևոր և խորհրդանշական իրադարձություն՝ պաշտոնապես բացվեց Գրետա Սարգսյանի անունը կրող գրադարանը և համակարգչային լաբորատորիան։
Միջոցառմանը հրավիրված էին տարբեր անվանի հյուրեր և համայնքային կառույցների ղեկավարներ, ովքեր կիսվեցին Գրետա Սարգսյանի մասին իրենց հուշերով։
Այս նախաձեռնությունը միտված է ստեղծելու ժամանակակից կրթական միջավայր, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան զարգացնելու իրենց գիտելիքները, աշխատելու տեղեկատվական ռեսուրսների հետ և ձեռք բերելու արդի մասնագիտական հմտություններ։
Գրադարանը, կրելով երկար տարիներ կրթության գործին նվիրված Գրետա Սարգսյանի անունը, հանդիսանում է ոչ միայն ուսումնական տարածք, այլ նաև արժեքների, գիտելիքի և կրթական մշակույթի կրող խորհրդանիշ։
🤝 Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի կրթական հարթակներ, որոնք միավորում են գիտելիքը, արժեքները և ժամանակակից հնարավորությունները։