Մեր Քոլեջի «Քույրական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները շարունակում են իրենց մասնագիտական պրակտիկան։
Պրակտիկայի ընթացքում ուսանողները ներգրավվում են բուժքույրական խնամքի իրական գործընթացներում՝ սովորելով ճիշտ և պատասխանատու կերպով իրականացնել հիվանդների խնամք, չափել կենսական ցուցանիշներ, պահպանել սանիտարահիգիենիկ կանոնները և աշխատել բժշկական թիմի հետ համագործակցված ձևով։ 





