Հաջորդ կանգառը՝ Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում

Հաջորդ կանգառը՝ Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում
🚌 Հաջորդ կանգառը՝ Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում
Մեր կրթական նախաձեռնությունների շարքը շարունակվեց Արեգունիում, որտեղ անցկացվեց արհեստական բանականությանը (AI) նվիրված սեմինար դպրոցականների և Ուսուցիչների համար։
Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան՝
🤖 ինչ է արհեստական բանականությունը,
🤖 ինչպես կարող է օգնել ուսման մեջ,
🤖 և ինչ մասնագիտություններ են ձևավորվում դրա զարգացման արդյունքում։
Հանդիպումը անցավ ինտերակտիվ քննարկումների, հարցուպատասխանների և իրական օրինակների միջոցով, որպեսզի տեխնոլոգիան դառնա ոչ թե հեռու ու բարդ, այլ հասկանալի և կիրառելի։
Մենք շարունակում ենք այցելել տարբեր համայնքներ՝ նոր սերնդին փոխանցելով ապագայի գիտելիքը, քանի որ կրթությունը սկսվում է հետաքրքրությունից ✨